Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Ռեալը» 2:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»:
Հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողած Գարեթ Բեյլը հանդիպման ավարտից 10 րոպե առաջ հեռացել է ստադիոնից, հայտնում է AS-ը:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ; Հոկտեմբերի 29-ին «Լեգանեսի» դեմ խաղի վերջնամասում ուելսցին դարձյալ հեռացել էր «Սանտիագո Բերնաբեուից» եզրափակիչ սուլիչից 7-8 րոպե առաջ:
Ավելի վաղ անդրադառնալով Բեյլի արարքին՝ Զիդանը նշել է, որ այդտեղ անարգանք չի տեսնում: