Հռոմեական «Ռոման» շարունակում է որոնումները և այս անգամ «Գայլերի» տեսադաշտում է հայտնվել բրազիլական «Ֆլումինենսեի» 18-ամյա հարձակվող Մարկոս Պաուլոն, տեղեկացնում է Globo Esporte-ը:
Վերջինս նշում է, որ երիտասարդի խաղային որակները գնահատելու համար հռոեմական ակումբի սկաուտները երկու խաղ անընդմեջ հետևել են «Ֆլումինենսեի» խաղերին և դրական տպավորությամբ վերադարձել են Իտալիա:
Նախորդ մրցաշրջանում հռոմեական ակումբը 7 միլիոն եվրոյի արժողությամբ առաջարկ է ներկայացրել բրազիլական թիմին, սակայն մերժվել է:
Ավելացնենք, որ 18-ամյա Մարկոս Պաուլոյի տրանսֆերային արժեքը կազմում է 11 միլիոն եվրո: