Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Ոսկե գնդակը» ստանալուց հետո Լեո Մեսսիի հայտարարությունը:
Արգենտինացին արարողության ժամանակ ասել էր, որ մոտենում է ֆուտբոլից նրա հեռանալու պահը։
«Նրա խոսքերը բնական են և նորմալ: Լեոն 32 տարեկան է, չնայած կասկածում եմ, որ մտածում է հեռանալու մասին, բայց տարիքն այն է, ինչ կա:
Երբ խաղացողը 30 տարեկանից բարձր է, նրա կարիերայի ավարտը ավելի մոտ է դիտվում, քան ճանապարհի սկզբում: Տարիների ընթացքում դա բոլորի հետ տեղի է ունենում : Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ տեղի կունենա երեք օր անց», — ասել է Վալվերդեն: