Մադրիդի «Ռեալը» մտադիր է հաջորդ ամռանը ձեռք բերել Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին:
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Արքայական ակումբը պատրաստ է վճարել 55 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է De Telegraaf-ը։ Արքայական ակումբը Վան դե Բեկին ցանկանում էր ձեռք բերել դեռ նախորդ ամռանը, սակայն «Այաքսը» հրաժարվեց վաճառել կիսապաշտպանին։
Ընթացիկ առաջնությունում վան դե Բեկը անցկացրած 13 խաղում դարձել է 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: