Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել Մանչեսթեր Յունայթեդի առաջատար Պոլ Պոգբայից, տեղեկացնում է L’Equipe-ն:
Վերջինս նշում է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հրաժարվել Պոգբային ձեռք բերելու մտքից:
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենթուսը»: