«Էվերթոնի» մամուլի ծառայությունը հաստատեց թիմի գլխավոր մարզիչ Մարկու Սիլվային հեռացնելու լուրը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որոշ աղբյուրների համաձայն՝ «Էվերթոնը» «Լիվերպուլի» հետ խաղից հետո (2-5) հեռացրել է թիմի գլխավոր մարզչին։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Մարկու Սիլվային 18 ամիսների կատարած աշխատանքի համար։
«Էվերթոնի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դանկան Ֆերգյուսոնը։