Սպորտային վճռաբեկ դատարանը (CAS) հրապարակել է «Չելսիի» գործով որոշումը:
Լոնդոնյան ակումբի 2 տարվա տրանսֆերային արգելանքը կրճատվել է` դարձվելով 1, տեղեկանում ենք հրապարակումից:
Հիշեցնենք, որ այդ մեկ տարին արդեն անցել է և «Չելսին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կկարողանա գործարքներ իրականացնել:
Որոշման մեջ նշված է նաև, որ ակումբը պետք է վճարի նոր սահմանված տույժը` 300 հազար ֆրանկ:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն որոշում էր կայացրել 2 տարով զրկել ակումբին տրանսֆերներ իրականացնելու հնարավորությունից` ոչ բավարար տարիքի ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու համար: