«Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է ձեռք բերել ՊՍԺի ներկայիս և «Զենիթի» նախկին խաղացող Լեանդրո Պարեդեսին:
Աղբյուրի համաձայն, «կարմիր սատանաները» մտադիր են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 25-ամյա կիսապաշտպանին: Քանի որ արգենտինացին ՊՍԺ-ում քիչ խաղային պրակտիկա է ստանում, փարիզցիները պատրաստ կլինեն թույլ տալ հեռանալ ակումբից:
Այնուամենայնիվ, «Նապոլին» և «Միլանը» նույնպես հետաքրքրված են Պարեդեսի ծառայություններով: