«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Իտալիայի Ա Սերիայի Միլանի «Ինտերի» դեմ կայանալիք հանդիպման մասին;
« Դիեգո Պերոտին և Հենրիխ Մխիթարյանը լավ մարզավիճակում են և պատրաստ են հանդիպմանը: Կլյուվերտի ապաքինումը բավականին արագ է ընթանում, սակայն թեսթերը ցույց են տվել, որ նա չի կարող օգնել մեզ: Ջեկոն պատրաստ է հանդիպմանը, իսկ կխաղա Սանտոնը, Սպինացոլան, թե Ֆլորենցին կտեսնեք հանդիպման ժամանակ:
Ավելացնենք, որ Իտալիայի Ա Սերիայի «Ինտեր»- «Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր՝ 23.45-ին: