Մոսկվայի «Լոկոմոտիվը» ՌՊԼ-ի 19-րդ տուրի արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվել է Տուլայի «Արսենալին»։
Այս պարտությունը վեցերորդն էր վերջին 9 հանդիպումներում: Մինչ այդ թիմը Չեմպիոնների լիգայում երկու անգամ պարտվել էր «Յուվենտուսին» (1:2 և 1:2) և մեկ անգամ «Բայերին» (0:2), ինչպես նաև պարտվել էր Մոսկվայի «Դինամոյին» (1:2) և Մոսկվայի «Սպարտակին (0:3)։Եվս երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի `«Ուֆայի» (1:1) և «Կրասնոդարի» (1:1) հետ:
Այս պահին Սյոմինի թիմը 2-րդն է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Այնուամենայնիվ, թիմը երկրորդ տեղը կզիջի ԲԿՄԱ-ին կամ «Կրասնոդարին», որոնք այս տուրում կմրցեն միմյանց հետ։