«Էվերթոնը» Մարկո Սիլվային աշխատանքից հեռացնելուց հետո շտապ փնտրում է նոր գլխավոր մարզչի, ով կարող էր թիմին դուրս բերել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի «նկուղից»:
Ըստ աղբյուրի, թեկնածուներից մեկը «Շանհայ SIPG»- ի գլխավոր մարզիչն է՝ Վիտոր Պերեյրան, ով նախկինում ղեկավարում էր «Պորտուն» և «Ֆեներբախչեն»:
51-ամյա պորտուգալացին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկն է: Ներկայումս մասնագետը քննարկում է շանհայական ակումբի հետ նոր առաջարկը, որը պատրաստ է տարեկան բարձրացնել աշխատավարձը մինչև 30 միլիոն ֆունտ: Վերջերս Պերեյրային առաջարկվել է գլխավորել Չինաստանի հավաքականը: