Բրազիլիայի Ա Սերիայի 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ֆլամենգոն» սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Ավաիի» նկատմամբ:
Հերթական գոլը իր հաշվին գրանցեց առաջնության լավագույ ռմբարկուն՝ Գաբիգոլը: Դուբլով աչքի ընկավ բրազիլական ֆուտբոլի ծագող աստղ Ռեյները, ևս մեկական գոլերով աչքի ընկան Լինքոլնը, Բենեդետին և Դիեգոն: Հյուրերից միակ գոլը Լոուրենցի հաշվին է:
Այս հանդիպումից հետո «Ֆլամենգոն» վաստակեց 90 միավոր, և դեռ երկու տուր առաջ ապահովել էր չեմպիոնությունը: «Ավաին» 19 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի արդեն B Սերիայում: