Իտալական «Բոլոնիայի» պաշտպան Միտչել Դեյքսը անսովոր մի վնասվածք է ստացել, հաղորդում է Football Italia-ն:
26- ամյա հոլանդացի պաշտպանը կոտրել է աջ ոտքի մատը, երբ փորձել է անցնել փողոցը: Դեյքսը անհաջող շարժում է կատարել և այժ ստիպված կլինի 2 ամիս բաց թողնել:
Հիշեցնենք, որ Դեյքսը այս մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում, իսկ նրա թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: