Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Նյուքասլը» հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»:
Առաջին գոլը 15-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմինը, ում համար այս գոլն առաջինն էր Պրեմիեր լիգայում: 70-րդ րոպեին Ջոնջո Շելվին «ագռավների» առավելությունն ավելի հարմարավետ դարձրեց:
«Նյուքասլը» մրցաշարային աղյուսակում բարձրացավ 11-րդ հորիզոնական (19 միավոր), «Շեֆիլդը» ՝ տասներորդն է (կրկին 19 միավոր):