«Պորտլանդը» NBA-ի կանոնավոր առաջնության խաղում 127:116 հաշվով հաղթեց «Սակրամենտո Քինգսին»:
33 միավորով խաղի ամենաարդյունավետ խաղացողը «Պորտլանդի» խաղարկող Սի Ջեյ Մակկոլումն է: Դաբլ-դաբլի հեղինակ դարձան Հասան Ուայթսայդը (22 միավոր, 16 խափանում) և Դամիեն Լիլարդը (24 միավոր, 10 փոխանցում):
«Քինգսից» դաբլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 28 միավոր և 10 խափանում, Ռիչաուն Հոլմսը: