«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին խոսել է «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:2), հաղորդում է Sky Sports-ը։
«Մեզ դուր է գալիս խաղալ այսպիսի հարձակվողական ֆուտբոլ: Մարզիչը վստահում է ինձ, և ես փորձում եմ արդարացնել նրա սպասելիքները:
Սա կարևոր հաղթանակ էր: Չեմպիոնական տիտղոսին դեռ երկար ժամանակ կա: Մենք պարզապես անում ենք մեր գործը»,-ասել է Օրիգին։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օրիգին անցկացրել է 17 հանդիպում ՝ դառնալով 3 գոլի հեղինակ: