Հաղորդվում է, որ հունական ԱԵԿ ֆուտբոլային ակումբը մեկուկես տարվա պայմանագիր է առաջարկել ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկիին:
Հիշեցնենք, որ վերջերս Սլուցկին հրաժարական է տվել «Վիտեսի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Հրապարակման համաձայն, Ամստերդամում կայացած բանակցությունների ընթացքում Սլուցկին դրականորեն է արձագանքել ԱԷԿ-ի տեխնիկական տնօրեն Իլյա Իվիչի առաջարկությանը`պայմանագիր կնքելու մինչև 2021 թվականի ամառ:
ԱԵԿ-ը զբաղեցնում է 5-րդ տեղը Հունաստանի առաջնությունում՝ 12 խաղում վաստակելով 18 միավոր: