Զլատան Իբրահիմովիչը կիսել է իր կարծիքը ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի վերաբերյալ:
«Այս կարգախոսով՝ «Ո՛չ ռասիզմին», շապիկներ հագնելը և դրոշներ ծածանելը շատ լավ է, բայց դա չի լուծում խնդիրը: Ավելի լավ կլինի ակումբից հանել երեք միավոր, որակազրկել այն խաղը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Պետք է ավելի խիստ լինել. մարդիկ ոչինչ չեն հասկանում այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվում հետևանքների:
Երբ ես Իտալիայում էի, նրանք բղավում էին ինձ տրիբունայից- «գնչու»: Սա ևս ռասիզմ է: Այս անթույլատրելի է, չնայած նրան, որ մարզադաշտից դուրս նրանք ինձ հաճոյախոսում են և համատեղ լուսանկար են խնդրում»: