«Նապոլին» ղեկավարությունը հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգայի ծառայություններով, գրում է Gazzetta dello Sport-ը:
Նեապոլիտանացիները կփորձեն տրանսֆերը իրականացնել հաջորդ ամռանը: Այս մրցաշրջանում Բոգան Ա Սերիայում անցկացրել է 12 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
Վերջերս ֆուտբոլիստը ասաց, որ չի բացառում նրա վերադարձը «Չելսի»: