«Արսենալի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդի Յունգբերգը խոստովանել է, որ պատրաստվում է խոսել հարձակվող Նիկոլա Պեպեի հետ՝ Լոնդոնում ֆուտբոլիստի ադապտացման խնդրի հետ կապված:
«Պեպեն շատ լավ և բարձրակարգ խաղացող է: Բայց երբ Անգլիա եք տեղափոխվում մեկ այլ առաջնությունից, ձեզ հարմարվելու ժամանակ է պետք: Թե՛ դաշտում, թե՛ խաղադաշտից դուրս:
Ես նախատեսում եմ խոսել նրա հետ: Մենք կխոսենք նրա հարմարվելու մասին, թե ինչպես է նա իրեն զգում: Պետք է ասեմ, որ Նիկոլան մեր թիմի համար կարևոր խաղացող է: Ես ակնկալում եմ, որ նա որակյալ խաղ կցուցադրի»,- ասել է Յունբերգը: