«Յուվենտուսը» շարունակում է մեծացնել իր ժողովրդականությունը Instagram-ում:
2018 թվականի հուլիսին թուրինյան ակումբն ուներ ընդամենը 10 միլիոն բաժանորդ, իսկ այժմ՝ ավելի քան 34 մլն: Թուրինյան ակումբը մտել է աշխարհի ամենահայտնի հարյուր ինստագրամյան էջերի մեջ: «Յուվենտուսը» այժմ երրորդ հորիզոնականն է ֆուտբոլային ակումբների շարքում, միայն «Ռեալն» ու «Բարսելոնան» բարձր են: Ամեն օր Instagram- ում «Յուվենտուսին» բաժանորդագրվում է մոտ 30 հազար մարդ:
«Յուվենտուսը» նաև երկրորդ հորիզոնականում է Instagram-ում ամենատարածված իտալական ապրանքանիշերի շարքում՝ զիջելով միայն Գուչիին (38,3 միլիոն):