«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (1:2):
«Առաջին 30 րոպեի ընթացքում մենք ոչ այդքան լավ խաղացինք: Կարծում եմ, որ ավելի ուշ մեր ցւուցադրած խաղն ավելի լավն էր: Մենք չենք կարող թույլ տալ այնպիսի գոլեր, ինչպիսին է երկրորդ բաց թողնված գոլը:
Առաջին կես ժամվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր ավելի ագրեսիվ և ինտենսիվ, ուստի նրանք արժանի էին հաղթելու»- ասել է Մոուրինյուն: