«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երկրպագուներին կցուցադրի վեցերորդ «Ոսկե գնդակը», որը նա ստացել էր երկուշաբթի։
Արարողությունը կկայանա «Կամպ Նոու» ստադիոնում շաբաթ երեկոյան՝ Լա լիգայի 16-րդ տուրի «Մալյորկայի» հետ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է «Բարսելոնայի» Twitter-յան էջը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Մեսսին ռեկորդային՝ վեցերորդ անգամ ստացավ «Ոսկե Գնդակը»։ Նախկինում նա նվաճել էր անհատական այս տիտղոսը նաև 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին։