Էստոնիայում այսօր մեկնարկում են շախմատի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:
Մրցաշարերում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արագ շախմատի մրցաշարին մասնակցում է 32 երկրի 450 շախմատիստ:
Արագ շախմատի մրցաշարի գործակից ֆավորիտն է Գաբրիել Սարգսյանը:
Կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցում է 32 երկրի 440 շախմատիստ: Կայծակնային մրցաշարի գործակից ֆավորիտն է Զավեն Անդրիասյանը:
Արագ շախմատի մրցաշարը կկայանա դեկտեմբերի 5-ին և 6-ին, իսկ կայծակնային մրցաշարը՝ դեկտեմբերի 7-ին: