Չինական «Դալիան Յիֆանի» կիսապաշտպան Յաննիկ Կարասկոն հայտարարել է, որ ծրագրում է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ:
«Ես կցանկանայի վերադառնալ Եվրոպա՝ անձնական պատճառներով:
Այնպես չէ, որ ինձ դուր չեկավ չինական ֆուտբոլը, ես պարզապես ցանկանում եմ վերադառնալ ընտանիքիս մոտ և խաղալ մեծ առաջնությունում»:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Արսենալը» հետաքրքրված է բելգիացի ֆուտբոլիստով: