Դիտարկվում է ֆուտբոլի կանոնների փոփոխությունների հերթական փաթեթը:
Ըստ նոր կանոնի՝ հնարավոր է 10-20 սանտիմետր խաղից դուրս վիճակը չհամարվի կանոնների խախտում: Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը.
«Ներկայիս ֆուտբոլում մեծ քիթ ունենալը կարող է խաղից դուրս վիճակի պատճառ դառնալ: Այն գծերը, որոնք համակարգչային միջոցներով ցուցադրվում են, նույնպես միանշանակ չեն:
Մեր առաջարկն է չհաշվել 10-20 սանտիմետրանոց խաղից դուրս վիճակները: Սա քննարկում ենք մրցավարական դեպարտամենտի հետ»,- Չեֆերենի խոսքն է մեջբերել Mirror-ը: