«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է El Desmarque-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինների» պաշտոնյաները արդեն հանդիպել են Դեմբելեի ներկայացուցիչների հետ։ Դեռևս չի մանրամասվում, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն կարող է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն» կամ էլ «Չելսին»։
Ներկա պահին «Բարսելոնայի» 22-ամյա ֆուտբոլիստը ապաքինվում է վնասվածքից։