«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե ինչպես են իրեն ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում:
Հիշեցնենք` Մոուրինյուն 2016-ից 2018 թվականներին գլխավորել է մանկունիացիների ակումբը: Նոյեմբերին պորտուգալացի մասնագետը գլխավորել է «Տոտենհեմը».
«Հաճելի էր, քաղաքավարի ու կիրթ. այն, ինչ ես սպասում էի»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփակամ հարկի տակ ընդունել է «Տոտենհեմին: Հանդիպումը կայացել է «Օլդ Թրաֆորդում» և ավարտվել տանտերերի` 2:1 հաշվով հաղթանակով: Հաղթողների կազմում դուբլ է ձևակերպել Մարկուս Ռեշֆորդը, իսկ լոնդոնցիների կազմում միակ գնդակը հեղինակել է Դելե Ալին: