«Լոս Անջելես Գելեքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հիշել է իր անցկացրած ժամանակը MLS- ում: Ըստ 38-ամյա շվեդի, լիգան դեռ պետք է տեխնիկապես և մարտավարական առոււմներով զարգացում ապրի:
«Ես շատ ուրախ եմ, որ նման փորձ ձեռք բերեցի Լոս Անջելեսում: Վնասվածքից հետո շատերն ասում էին, որ այլևս չեմ կարող խաղալ, բայց ես նրանց ապացուցեցի, որ ես դեռ կարևոր դեր եմ խաղում դաշտում:
Տեխնիկական և մարտավարական առումներով MLS- ը դեռ պետք է աճի: Խաղացողները վազում են, բայց նրանք սովոր չեն խաղալ իրենց ոտքերով, քանի որ ամերիկյան ավանդական բոլոր մարզաձևերը կապված են ձեռքի գործածության հետ», — մեջբերում է Իբրահիմովիչին GQ Italia-ն: