Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ինչու է վերջին տարիներն իր համար համարում լավագույնը ATP մրցաշարերում.
«Հիանալի կարիերա եմ ունեցել: Ես չգիտեմ, թե ինչն առանձնացնել առաջին հերթին: Ես կարող էի սկսել որևէ բարձրագոչ հաղթանակներից, կարծում եմ: Բայց այն, ինչ կարող եմ ասել հետևյալն է` ժամանակը շատ արագ է թռչում: Թվում է`դեռ երեկ հանդես էի գալիս պատանիների մրցումներում:
38 տարեկան եմ և դեռ մասնակցում եմ մրցաշարերին: Ավելին, ինձ 25 տարեկան եմ զգում: Մարմինս ծերանում է, և դա նորմալ է: Բայց ես զգում եմ, որ իմ բախտը բերել է: Հիմա ես դեռ խաղում եմ` լինելով 4 երեխայի հայր, և սա 20 տարվա ընթացքում կարիերայիս ամենահիանալի պահն է: Ամեն օր փորձում եմ ավելի լավ մարդ լինել»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում Tennis World USA-ը:
38-ամյա թենիսիստը 2019 թվականին հաղթել է Դուբայի, Մայամիի, Հալլեի և Բազելի մրցաշարերում: Նա տարին կավարտի ATP-ի վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում: