Կատյա Ավեյրուն` «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը, քննադատել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին`«Ոսկե Գնդակի» մրցանակաբաշխության ընթացքում նրա պահվածքի համար:
Պատասխանելով լրագրողի` Ռոնալդուի բացակայության մասին հարցին, վան Դեյկը կատակել էր. «Նա մրցակի՞ց էր»: Ավելի ուշ, ընդ որում, վան Դեյկն ընդգծել էր, որ դա կատակ էր.
«Մարդիկ իրականությունից դուրս են ապրում: Ինչպիսի համեստություն: Այո, հայտնի էր, որ Կրիշտիանուն չի հաղթելու: Չնայած` թե ՛ անհատական և թե ՛ թիմային կարևոր տիտղոսներին, բայց դա արդեն այլ թեմա է:
Թանկագին Վիրջիլ, այնտեղ, ուր դու գնացել էիր, Կրիշտիանուն հազար անգամ է եղել: Երբ դու մի քանի տարի խաղում էիր ու դեռ ձեռքդ անգամ չէիր մոտեցրել տիտղոսներին, Կրիշտիանուն եռակի չեմպիոն էր, լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն ռմբարկուն այն երկրի, որտեղ դու հիմա խաղում ես: Այդ ժամանակ նա քեզնից ավելի երիտասարդ էր:
A post shared by Katia Aveiro (@katiaaveirooficial) on
Հետո նա տեղափոխվեց «Ռեալ» ու դարձավ այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստը: Այդ անունը քեզ ծանո՞թ է, սիրելի Վիրջիլ: Միանգամայն հավանական է, որ այո, քանի որ այդ ակումբի կազմում նա հաղթել է ձեզ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Ու նա 5 այդպիսի հաղթանակ ունի: Նա քո երկրին է հաղթել Ազգերի լիգայի եզրափակչում:
Սիրելի Վիրջիլ, մեկ մրցաշրջանի ընթացքում Կրիշտիանուն ավելի շատ տիտղոս է նվաճել, քան դու քո ամբողջ կարիերայի ընթացքում: Տպավորիչ է, այնպես չէ՞: Երբ ձեռքումդ կլինեն նշանակալի տիտղոսներ, այդ ժամանակ, հնարավոր է, կկարողանաս միևնույն սեղանի շուրջ նստել Կրիշտիանուի հետ: Ինձ համար նա մնում է լավագույնը»,- գրել է Ավեյրուն: