«Միլանի» շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը կարող է վերադառնալ Բունդեսլիգա։
Ինչպես տեղեկացնում է SportMediaset-ը՝ հղում կատարելով Calciomercato-ին, Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված է «Շալկեն»։ Ակումբը ցանկանում է գնել Ռիկարդոյի տրանսֆերը հունվարին։
27-ամյա ֆուտբոլիստը կորցրել է տեղը «ռոսոներիների» մեկնարկային կազմում։ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նախապատվությունը տալիս է Տեո Էրնանդեսին։
Նախկինում Ռոդրիգեսը հանդես է եկել «Վոլֆսբուրգի» կազմում։