Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է տրանսֆերային շշուկների մասին։ Մի շարք ակումբներ հետաքրքրված են արգենտինացու ծառայություններով։
««Ինտերը» իմ տունն է։ Դա շատ կարևոր է ինձ համար։ Ես փորձում եմ ջանասիրաբար աշխատել ու ցույց տալ խաղադաշտում, որ արժանի եմ այս ակումբի մարզաշապիկը կրելուն։ Ուզում եմ՝ որքան հնարավոր է շատ ուրախություն բերել ակումբի երկրպագուներին և ընտանիքիս»,-Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը «ներաձուրիների» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։