«Ինտեր Մայամին», որը MLS-ում գալիք տարի նշելու է իր նորամուտը, շարունակում է համալրվել։
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Ինտեր Մայամի» է տեղափոխվել դարպասապահ Ջոն ՄաքԱրթին։
27-ամյա ֆուտբոլիստը թիմի արդեն երկրորդ դարպասապահն է։ Երկուշաբթի «Ինտեր Մայամին» հայտարարել էր Լուիս Ռոբլեսի մասին։