Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է պնդել, որ ակումբը պետք է ձեռք բերի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, ֆրանսիացի մասնագերի մոտ ոչինչ չի փոխվել։ Նա, ինչպես և ամռանը, այնպես էլ հիմա, ցանկանում է իր թիմում տեսնել Պոգբային։ 26-ամյա կիսապաշտպանը ՄՅՈւ-ն լքելու դեպքում կարիերան պատրաստ է շարունակել «Ռեալում»։
Կան անհամաձայնություններ Զիդանի և «արքայական» ակումբի ղեկավար կազմի միջև։ Վերջիններս չեն հասկանում, թե Պոգբային ձեռքբերելու դեպքում խաղային որ դիրքում է խաղալու Պոգբան։ Ավելին, «Ռեալի» ղեկավարությունը գտնում է, որ թիմի համար ավելի լավ ձեռքբերում կլինի Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը։
«Ման․ Յունայթեդի» հետ Պոգբայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ Պոգբան վնասվածքից ապաքինվելուց հետո անգամ չի վերադառնա ՄՅՈւ-ի կազմ։