Ավարտվել է անվասայլակով բասկետբոլի 2019 թվականի բաց առաջնությունը։ Հաղթող է ճանաչվեց Իրանի «Ֆիրուզ» թիմը։
2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի «ԲԿՄԱ» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Վրաստանի «Թբիլիսի» թիմը։
Դեկտեմբերի 3֊ը նշվում է ՄԱԿ֊ի կողմից ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Ի սկզբանե այս առաջնությունը հենց այդ նպատակով է կազմակերպվել, հայտնում է Հայաստանի անվասայկալով բասկետբոլի ֆեդերացիան: