Հայտնի դարձան «Ոսկե գնդակի» դափնեկրի օգտին քվեարկելու մանրամասները :
Ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակաբաշխությունը կայացավ դեկտեմբերի 2-ին ՝ Փարիզում: «Ոսկե գնդակին» արժանացավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Եվրոպայում քվեարկության հաղթող ճանաչվեց «Լիվերպուլի» պաշտպան Վիրգիլ վան Դեյկը, ով, ընդհանուր արդյունքում, գրավեց երկրորդ տեղը: Նա վաստակեց 231 միավոր, Մեսսին՝ 194: Նմանատիպ իրավիճակ է զարգացել նաև Ասիայում, որտեղ հաշիվը 155:134 է՝ հօգուտ հոլանդացու:
Մյուս կողմից, Մեսսին առավելություն ստացավ մնացած աշխարհամասերում: Հարավային Ամերիկայում նա 47:39 հաշվով հաղթեց Վան Դեյկին, Հյուսիսային Ամերիկայում 102: 86, Օվկիանիայում 22:14, իսկ Աֆրիկայում՝ 187: 154: Աֆրիկայում երկրորդ տեղը գրավեց Վիրջիլի թիմակիցը՝ Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն (170):