«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է Evening News-ը:
Արգենտինացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ՝ «Արսենալը», «Ռեալը» և «Բավարիան»: Սակայն, Պոչետինոն ցանկանում է գլխավորել «մանկունիացիներին»:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը այնքան էլ գոհ չէ «կարմիրների» ներկայիս գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի աշխատանքից և փոխարինող է փնտրում նորվեգացի մասնագետին: