Անգլիայի հավաքականի նախկին խաղացող և այժմ բրիտանական հեռուստատեսության մեկնաբան և փորձագետ Գարի Լինեկերը խոսեց Լիոնել Մեսսիի՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր դառնալու հետ կապված:
«Մեսսին նվաճեց իր վեցերորդ «Ոսկե գնդակը»: Այս տարի նրա վիճակագրությունը նորից հրաշալի է: Նա համաշխարհային ֆուտբոլում մնացած ամեն ինչից կտրված է: Նրա խաղը մարդկանց ուրախացնում է, անհասանալի է սովորական մահկանացուների համար: Այս մրցանակին նա լիովին արժանի է», — գրել է Լինեկերը:
Մեսսին «Ոսկե գնդակի» առաջին վեցակի հաղթողն է պատմության մեջ, հինգ մրցանակ ունի նրա հավերժական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն: Ոչ մի այլ ֆուտբոլիստի չի հաջողվել երեք անգամից ավելի հաղթել այս մրցանակը: