Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի՝ «Ոսկե գնդակը» ստանալու առթիվ.
«Մեսսին անհավանական է, պատմության մեջ լավագույններից մեկը: Ես նրան հարգում եմ այն ամենի համար, ինչ նա արել է, եկել եմ այստեղ՝ նրան շնորհավորելու:
Ռոնալդուի բացակայությու՞նը: Ես կարող եմ խոսել միայն ինձ համար: Ուրախ եմ, որ այստեղ եմ, և կարծում եմ, որ ֆուտբոլը հարգանք է: Երբ չես հաղթում, պետք է այսպիսի արարողությունների գաս այսօրվա պես ՝ հարգանքով, քանի որ սա ֆուտբոլային տոն է: Հետևաբար, ես այստեղ եմ, որպեսզի հարգանք ցուցաբերեմ: Ամեն ինչ շատ պարզ է:
Սա կարող է դառնալ լավ ավանդույթ, երբ նախորդ գավաթակիրը գավաթը հանձում է հաջորդին: Ես այստեղ եմ, քանի որ ֆուտբոլը հարգանք է: Ես ուզում էի հանձնել մրցանակը և փոխանցել շնորհավորանքներս», — ասել է Մոդրիչը: