LVMH հոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն կարող է գնել իտալական «Միլանը», հայտնում է La Repubblica-ն:
Առնոն ցանկանում է թիմ հրավիրել Լիոնել Մեսսիին և Խոսեպ Գվարդիոլային կամ Կիլիան Մբապեին և Յուրգեն Կլոպին, եթե «Բարսելոնայի» լեգենդները մերժեն առաջարկը:
Առնոն նախկինում հայտարարել էր «Միլանը» գնելու մտադրության մասին:
2019 թվականի նոյեմբերի դրությամբ, 107 միլիարդ դոլար արժողությամբ ունեցվածքով, Առնոն Ջեֆֆ Բեզոսից հետո աշխարհում երկրորդ հարուստ մարդն է: