«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ընտանիքը հուզիչ տեսանյութ է ձայնագրել՝ ի պատիվ արգենտինացի ֆուտբոլիստի, ով երեկ արժանացավ «Ոսկե գնդակի»:
Մեսսին ունի երեք որդի ՝ 7-ամյա Տիագոն, 4-ամյա Մատեոն և մեկ տարեկան Չիրոն: Տեսանյութում, բոլոր երեք երեխաների ընկերակցությամբ, Լիոնելի կինը՝ Անտոնելան, շնորհավորում է ամուսնուն «Ոսկե գնադկը» ստանալու կապակցությամբ և ասում, որ Մեսսին իրենց համար օրինակ է ծառայում և ոգեշնչում է: Տիագոն համբույր է ուղարկել իր սիրելի հայրիկին, Մատեոն բարձրաձայն շնորհավորել է նրան՝ կիթառը ձեռքին: