«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսեց ձմեռային տրանսֆերային նպատակների մասին:
«Հունվարին ես ոչ մի խաղացող չեմ ցանկանում: Եթե մենք ձմռանը հնարավորություն ունենայինք ստորագրել այնպիսի ֆուտբոլիստի, ով հաջորդ հինգ-վեց տարիները կանցկացնի ակումբում, ապա մենք դեռ կարող ենք մտածել, բայց դա դեռ հնարավոր չէ: Խաղացողները, ովքեր կարող են բարելավել մեր թիմը, ձմռանը տրանսֆերակին շուկա չեն հանվի»,- ասել է Գվարդիոլան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ֆերնանդինյոյի հետ: