«Նոան» ներկայացրել է նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստին:
Կոչմանն արժանացել է դարպասապահ Վալերիո Վիմերկատին, տեղեկանում ենք երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջից:
Բրազիլացի դարպասապահը մասնակցել է նոյեմբերին կայացած «Նոայի» 4 հանդիպումներից 3-ին (2-ը առաջնությունում, 1-ը Գավաթի խաղարկությունում) և 2 անգամ անառիկ պահել սեփական դարպասը, մյուս խաղում ընդունել 1 գոլ: