Կիսաշատպան Կարեն Մուրադյանը կշարունակի հանդես գալ Գյումրիի «Շիրակի» կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստը մեկ տարով երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը:
ԲԽ-ի ընթացիկ առաջնությունում Մուրադյանը «Շիրակի» կազմում 14 հանդիպման է մասնակցել: Կարիերայի ընթացքում 4 մրցաշրջան հանդես է եկել նաև «Ալաշկերտի» կազմում: