«Արսենալի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխշտայները խոսել է «զինագործների» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի աշխատանքի մասին.
«Երկար ժամանակ ամեն ինչ իսկապես լավ էր, բայց ես չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ վերջին 2 ամսում: Նախորդ մրցաշրջանում «Արսենալը» հիանալի էր խաղում: Չեմ կարող մարզչի մասին վատը խոսել: Դա չափազանց հեշտ է, բոլորը փորձում են ինչ-որ բան ասել նրա մասին:
Կասեի՝ Էմերին լավ մարզիչ է, բայց նա, հավանաբար, խնդիրներ ունի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստների հետ: Նրա հարաբերությունները չէին ստացվում աստղերի հետ, այդ իսկ պատճառով նա չկարողացավ ավելի երկար աշխատել, որպեսզի լավ արդյունքների հասնի»,- Լիխշտայների խոսքերն է փոխանցում Inews-ը:
Հիշեցնենք՝ Էմերին նոյեմբերի 29-ին հեռացվեց «Արսենալից»: Նրա փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Ֆրեդրիկ Յունգբերգը: