«Սոչիի» նորեկ Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել:
Գործակալ Դմիտրի Սելյուկը մանրամասներ է ներկայացրել.
«Էրիկի ծնկի հետ խնդիրները մշտապես անհանգստացրել են: Երբ ես զբաղվում էի իր հարցով նրան հետազոտել է լավագույն բժիշկ Կուգատը: Նա ասել է, որ եթե Վարդանյանը ցանկանում է ֆուտբոլ խաղալ առանց ցավի, պետք է վիրահատվի: Այսօր նա վիրահատության է ենթարկվել: Բժիշկը նախնական ասել է, որ ապաքինումը կտևի 3-ից 6 ամիս»,- Սելյուկի խոսքն է մեջբերել Sport24-ը:
Հիշեցնենք, որ «Սոչին» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք է բերել վերջերս «Փյունիկից». ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ գործարքի գինը կազմել է 500 հազար եվրո: