Հոլանդիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Էմմենը» տանը ընդունեց ՊՍՎ-ին և կարողացավ ոչ-ոքի կորզել 1:1:
Առաջին խաղակեսում հյուրերը կարողացան հաշվի մեջ առաջ անցնել Շվաաբի խփած գնդակի շնորհիվ, սակայն տանտերերից Կոլարը երկրորդ խաղակեսում կարողացավ հավասարեցնել հաշիվը ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Այս հանդիպումից հետո ՊՍՎ-ն վաստակեց 28 միավոր և առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է: «Էմմենը» 15 միավորով 13-րդն է: