Բրազիլական Ա Սերիայի 36-րդ տուրում վերջերս առաջնության չեմպիոն հռչակված «Ֆլամենգոն» արտագնա հաղթանակ տարավ «Պալմերիասի» նկատմամբ` 1-3 հաշվով:
Իր հաշվին դուբլ ձևակերպեց առաջնության լավագույն ռմբարկուն` Գաբիգոլը, ով արդեն աչքի է ընկել 24 գնդակով ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Ֆլամենգոն» ունի 87 միավոր և դեռ նախորդ տուրում ապահովել չեմպիոնությունը, իսկ «Պալմերիասը» 68 միավորով 3-րդն է` ապահովելով իր տեղը լավագույն քառյակում: