«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Ոսկե Գնդակ-2019»-ի արդյունքները: Հիշեցնենք՝ կարիերայում 6-րդ անգամ այս մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին.
«Այդպիսին է մարդկանց կարծիքը: Ես դրա հետ խնդիր չունեմ: Մեսսին, հավանաբար, լավագույնն է այն խաղացողներից, ում ես տեսել եմ իմ կյանքում: Լիոնելն արժանիորեն ստացավ 6-րդ «Ոսկե Գնդակը»:
Ինչ վերաբերում է վան Դեյկին, ապա ես չեմ կարող հիշել ավելի տպավորիչ մրցաշրջան պաշտպանի համար: Մենք ֆանտաստիկ մրցաշրջան ունեցանք, հաղթեցինք Չեմպիոնների լիգայում և 97 միավոր վաստակեցինք: Հնարավոր չէ հասնել այս ամենին առանց բարձրակարգ խաղացողների: Կարծում եմ՝ իմ տղաները կարող են նոր տիտղոսներ նվաճել,եթե ցանկանան»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն: